baner_new-fin
Ո՞ր բանկն է առավել վստահելի
Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ
Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ

avtomjkajjbn nz

 

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ապրիլի 10-ից գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Այսուհետ ավտոմեքենա ներկրել պատրաստվող ցանկացած քաղաքացի կարող է նախապես իմանալ, թե ինչ վճարումներ է պետք կատարել:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ​ՊԵԿ-ը թափանցիկ գործունեության շրջանակում ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման գործընթացը դարձնում է առավել հրապարակային, վստահելի և կանխատեսելի՝ առաջնորդվելով գործընթացի նկատմամբ հանրության հետաքրքրությանն ընդառաջ գնալու պահանջով:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետների ծրագրավորած հաշվիչը հասանելի է petekamutner.am կայքի գլխավոր էջում՝ էլեկտրոնային ծառայությունների բաժնում:

Կայքի այցելուին անհրաժեշտ է միայն մուտքագրել ավտոմեքենայի մակնիշը, տարեթիվը, շարժիչի հզորությունը և պահանջվող մյուս տվյալները. ավտոմատ համակարգը կհաշվարկի ամբողջական գումարը՝ ցույց տալով, թե ինչքան են կազմում տվյալ մեքենայի մաքսատուրքը, բնապահպանական վճարը և ԱԱՀ-ն: Հաշվարկման պարզեցված այս համակարգը ներկրողներին թույլ կտա ժամանակ խնայել և պլանավորել ծախսերը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


з

Մեր վարկային խորհրդատուները
կօգնեն ձեզ գտնել
ամենալավ վարկավորման լուծումը:
Զանգահարեք հիմա՝ 011 22-33-11