29-03-2018 13:09 6909

HSBC china fin

 

Ընկերությունները, որոնք ձգտում են քայլել աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության պահանջներին համընթաց, պետք է տեղյակ լինեն այն նոր միտումի մասին, որն աստիճանաբար ավելի լայն տարածում է գտնում այս երկրի 1.39 մլրդ բնակիչների շրջանում: Նրանք ավելի են կարևորում կլիմայական փոփոխությունները և շրջակա միջավայրին առնչվող հարցերը՝ փորձելով գտնել նոր ուղիներ դրանց հաղթահարման համար:

Վերջին տասնամյակների բուռն զարգացումը Չինաստանում հազարավոր մարդկանց օգնել է հաղթահարել աղքատությունը: Սակայն դրա արդյունքում աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրը դարձել է ջերմոցային գազերի արտանետման «առաջատար»: Չինաստանի ծանր արդյունաբերության հետևանքով աղտոտվածության մասին լուրերը և հսկա ծխապատ քաղաքների լուսանկարները պարբերաբար հայտնվում են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Սա կարող է կասկածի տակ դնել, թե Չինաստանում սպառողներն իրոք «կանաչ տնտեսության» ջատագով են:

Սակայն հիմք կա կարծելու, որ Չինաստանի բնապահպանական խնդիրների ծավալով պայմանավորված՝ բնակիչներին մտահոգում է ոչ միայն ապրանքների ու ծառայությունների գինն ու հասանելիությունը, այլև դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Անկախ նրանից, թե ինչ բիզնեսով եք զբաղվում՝ մանկական հագուստի մանրածախ վաճառքով Մեծ Բրիտանիայում, ավտոարտադրությամբ Գերմանիայում, ռեստորանների ցանցի գործարկումով ԱՄՆ-ում կամ գինեգործությամբ Հայաստանում, անհրաժեշտ է հաշվի առնել շուկայում առկա այս փոփոխությունները:

2017թ.-ի նոյեմբերին Ipsos ընկերության կողմից արված հարցման համաձայն՝ Չինաստանի բնակիչներին ամենից շատ մտահոգում են կլիմայական փոփոխությունները. հարցվողների 24%-ը դա է նշել որպես մտահոգության առաջնային երեք թեմաներից մեկը: Կանադայում հարցվողների 20%-ն է առաջնային համարել այս խնդիրը՝ 26 երկրների ցանկում դառնալով երկրորդը: Համաշխարհային ցուցանիշն ընդամենը 9% է: Չինաստանում հարցմանը մասնակցած բնակիչներին մտահոգում է շրջակա միջավայրի իրադրությունը. 43%-ը նշել է դա որպես կարևորագույն երեք տագնապներից մեկը:

Միևնույն ժամանակ Չինաստանի արագ զարգացող միջին խավին հետզհետե ավելի է մտահոգում իրենց կյանքի որակն ու առողջությունը: Շատերը նաև բավականին գիտակ են և սիրում են կիրառել ՏՏ ոլորտի նորարարությունները: Նորարար մասնավոր հատվածը, լավ հասկանալով սպառողների պահանջները, բավարարում է դրանք, ինչն էլ խրախուսում է վերջիններիս նոր ծառայություններից ու արտադրանքից օգտվել:

Օրինակ, վերջին մեկուկես տարվա ընթացքում երկրում լայն տարածում է գտել հեծանիվների կարճաժամկետ վարձակալումը: Այսօր Չինաստանի բազմաթիվ քաղաքներում՝ փողոցների անկյուններում և մետրոյի ելքի մոտ, բնակիչներն օրվա անելիքները եզրափակելիս կամ սուպերմարկետ գնալու ճանապարհին կարող են իրենց բջջային հեռախոսներով փակի տակից հանել և վարձակալել հեծանիվներ:

Թեև ոմանք, հնարավոր է, բողոքեն այստեղ-այնտեղ թողնված հեծանիվների կույտից, նրանց հարմարավետությունն ու մատչելիությունը միևնույն է դրդում է հազարավոր չինացիների օգտվել այս փոխադրամիջոցից՝ որպես ավելի առողջ, գրպանին հարմար և նաև շրջակա միջավայրը չաղտոտող փոխադրամիջոց:

Ըստ հեծանիվների վարձակալմամբ զբաղվող ստարտափի՝ Mobike-ի, որի ներդրողների թվին են պատկանում Չինաստանի Tencent և Սիլիկոնյան հովտի Sequoia Capital ընկերությունները, նրանց 100 մլն. օգտատերերը մեկ տարվա ընթացքում սկսել են երկու անգամ ավելի շատ օգտվել հեծանիվներից՝ նույնքան ավելի քիչ օգտվելով մեքենաներից:

Չինաստանում Mobike ընկերությունը հարցում է անցկացրել իր 100,000 սպառողների շրջանում ու պարզել, որ 2016թ.-ի կեսերին՝ նախագծի մեկնարկից հետո, ընկերության հեծանիվներից օգտվողները կարող էին կրճատել ածխածնի արտանետումները 540,000 տոննայով: Սա համարժեք է մեկ տարով 170,000 մեքենա օգտագործելուց հրաժարվելուն:

Նրանց համար, ովքեր որպես փոխադրամիջոց դեռևս նախընտրում են ավտոմեքենան, Չինաստանը վերածվում է «փորձադաշտի» մեքենաների կարճաժամկետ վարձակալման տարբեր նախագծերի համար: Մյունխենում գործող Roland Berger խորհրդատվական ընկերության կանխատեսմամբ՝ մինչև 2025թ.-ը Չինաստանում կարճաժամկետ վարձակալվող մեքենաների թիվը կաճի 45 տոկոսով, ինչը մասամբ նաև կառավարության՝ օդի աղտոտվածությունը նվազեցնելու ջանքերի շնորհիվ է: Հավելվածները, որոնց միջոցով կարելի է փոխադրամիջոց պատվիրել առցանց ՝ օրինակ Didi Chuxing-ը, նվազեցնում են ավտոմեքենա գնելու անհրաժեշտությունը:

Չինաստանի էլեկտրական փոխադրամիջոցների շուկան ևս արագորեն զարգանում է: 2016թ.-ին երկրում գրանցվել է էլեկտրական մարտկոցով աշխատող 257,000 մեքենա, ինչը ԱՄՆ-ում օգտագործվող նման փոխադրամիջոցների 55%-ն է կազմում:

Թեև քննարկումներ են ծավալվում էլեկտրական մեքենաների՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ, ինչպես օրինակ՝ ինչ անել հին մարտկոցներից առաջացած թափոնները, միևնույն ժամանակ աշխատանք է տարվում լավագույն լուծումը գտնելու համար:

Այժմ սպառողներն օգտվում են Չինաստանի փորձից, որը էլեկտրական փոխադրամիջոցների բարձրակարգ արդյունաբերության ոլորտը զարգացնելու համար կառավարության կողմից ընդգրկուն աջակցություն է ստանում ուղղված այս շուկայի խթանմանը: Էլեկտրական փոխադրամիջոցների կիրառման դեպքում հարկերի կրճատումը երկարաձգվել է ևս երեք տարով՝ մինչև ներառյալ 2020թ.-ը: Օրինակ անցած տարի՝ սեպտեմբերին, Չինաստանը տեղեկացրեց, որ դիտարկում է արգելել հանածո վառելիքով աշխատող մեքենաների օգտագործումը՝ արձագանքելով Ֆրանսիայում և Միացյալ Թագավորությունում հնչող նման հայտարարություններին:

Բացի այդ, Չինաստանի բնակիչների առօրյայում հետզհետե սկսում են ձևավորվել «կանաչ» տնտեսության զարգացմանն ուղղված գաղափարները: 2016թ.-ի օգոստոսին AliPay վճարման հայտնի բջջային հավելվածը ներկայացրել է Ant Forest մինի-հավելվածը, որի միջոցով օգտատերերը իրենց գործողությունները, օրինակ զբոսնելը կամ վճարումներն առցանց կատարելը, փոխակերպում են «կանաչ էներգիայի» միավորների: Ձեռք բերելով բավականաչափ միավորներ՝ օգտատերերը կարող են դրանք փոխանակել իրական ծառի հետ՝ անապատային գոտում՝ օրինակ Ներքին Մոնղոլիայում տնկելու համար:

Ant Financial-ը, որն այս փորձն իրականացրել է Շրջակա միջավայրի ՄԱԿ-ի ծրագրի հետ համատեղ, արձանագրել է, որ հավելվածի գործարկումից հետո՝ վեց ամսում, 200մլն. օգտատեր է ներգրավվել՝ փոխելով վարքը: Արդյունքում կանխվել է մոտ 150,000 տոննա ածխածնի արտանետում, և տնկվել է ավելի քան 1 մլն ծառ:

Սրանք կարող են փոքր քայլեր թվալ համաշխարհային բնապահպանական մարտահրավերների համատեքստում, սակայն Չինաստանի կառավարության ջանքերն ու հաստատակամությունը էներգախնայողության խթանման, արտանետումների նվազեցման և վերականգնվող էներգիայի արտադրության գործում

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Պատվիրել զանգ

Թողեք Ձեր անունը և հեռախոսի համարը

itfirmaet.dk