Արմսվիսբանկ

էլ. հասցեinfo@armswissbank.am

կայքhttp://www.armswissbank.am

  • Բանկեր
  • Բանկոմատներ
Գլխավոր գրասենյակ

Վազգեն Սարգսյան 10, 0010 Երևան, Հայաստան

Երկ-Ուրբ 9:30 - 17:00

+37460 757-000, +37410 52-95-93, +37410 58-44-19

info@armswissbank.am

http://www.armswissbank.am

քարտեզ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004թ-ի հոկտեմբերի 7-ին շվեյցարական կապիտալով (Բանկային գործունեության լիցենզիա N84` տրված ՀՀ ԿԲ-ի կողմից 25.02.2005թ.):

 

Բանկի հիմնադիրը եւ բաժնետոմսերի խոշոր (80%) սեփականատերն է շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիր, սեփականատեր եւ գործադիր տնօրեն Վարտան Սիրմակեսը: Բանկի  20% սովորական բաժնետոմսերի սեփականատերն է հանդիսանում «Բելեգինգսմաչեփիջ Ջոնգո» ՍՊԸ-ն: 

 

Միեւնույն ժամանակ, Վարտան Սիրմակեսը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ում անուղղակի նշանակալից մասնակից է հանդիսանում: 

 

2007 թ-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին Կենտրոնական բանկի կողմից շնորհվել են բրոքերային եւ պահառուական գործունեության լիցենզիաներ (Բրոքերային գործունեության լիցենզիա NԲԳ0064, պահառուական գործունեության լիցենզիա NՊԳ0065 ):

 

Բանկն իր գործունեությունն իրականացնում է կորպորատիվ եւ ներդրումային ուղղություններով՝ ներդնելով միջազգային բանկային համակարգում ընդունված փրայվիթ բանկային տեխնոլոգիաները եւ ձեռնպահ մնալով զանգվածային ծառայությունների մատուցումից:

 

Կորպորատիվ բենքինգը ներառում է ինչպես անհատական պահանջներին հարմարեցված ավանդական,  այնպես էլ ոչ ավանդական ծառայությունների մատուցումը, ինչպիսիք են այլընտրանքային ֆինանսավորումը, ֆինանսական ածանցյալ գործիքները (ֆորվարդ, սվոփ), ֆակտորինգը, ֆինանսական խորհրդատվության մատուցումը եւ այլն:

 

Բանկ-ն իրականացնում է նաեւ գործառնություններ ոսկու ձուլակտորներով` հիմք ընդունելով ոսկու ձուլակտորների միջազգային գները:

Ներդրումային ծառայությունները ներառում են հաճախորդներին արտաքին եւ ներքին շուկաներում առաջարկվող պարտքային գործիքներում եւ այլ արժեթղթերում ներդրումների իրականացման հետ կապված ծառայություններ` արժեթղթերի անհատական, կոլեկտիվ եւ այլ տիպի պորտֆելների ձեւավորումից մինչեւ բրոքերային, պահառուական, ներդրումային գործառնությունների վերաբերյալ խորհրդատվության մատուցումը:

 

Բանկն ունի պետական պարտատոմսերի շուկայի Գործակալի կարգավիճակ եւ հանդես է գալիս  որպես իր հաճախորդների կողմից թողարկվող արժեթղթերի մարքեթ-մեյքեր:

 

Կորպորատիվ հաճախորդներին առաջարկվում է արժեթղթերի թողարկման կազմակերպման եւ տեղաբաշխման ծառայություններ:

 

Բանկը-ը միացած է ներքին եւ միջազգային վճարային եւ տեղեկատվական համակարգերին` BankMail, CBANet, SWIFT, Bloomberg, Reuters, ինչպես նաեւ անդամակցում է տարբեր ասոցիացիաների և մասնագիտական կազմակերպությունների:

 

Բանկի աշխատակիցների թիվը` 112:

 

2016 թ. հունիսի 30 դրությամբ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 22,718,962 հազ. դրամ, ակտիվները՝ 87,341,455 հազ. դրամ, պարտավորությունները՝ 64,622,493 հազ. դրամ:

Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?