baner_new-fin
Ո՞ր բանկն է առավել վստահելի
Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ
Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ

1sksbmhgTTuziuGKgCLDunXo7V

 

Ասիայի զարգացող տնտեսությունների մեծամասնությունում աճի տեմպն արագացել է և դրան նպաստում է արտահանման բարձր պահանջարկն ու արագորեն ընդլայնվող ներքին պահանջարկը, նշվում է Ասիական զարգացման բանկի «Ասիայի զարգացման հեռանկարները» նոր զեկույցում, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:

Ըստ զեկույցի` Հայաստանում անցած տարի աճն արագացել էր հզոր ներքին և արտաքին պահանջարկի շնորհիվ՝ կազմելով 7.5 տոկոս 2016 թվականին գրանցված մոտ զրոյական աճից հետո: Ակնկալվում է, որ 2018-ին աճն ավելի համեստ կլինի՝ կազմելով 4 տոկոս, իսկ 2019-ին՝ 4.2 տոկոս, մինչդեռ գնաճը շարունակում է մնալ 3 տոկոսից ցածր և ընթացիկ հաշվի պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի մոտ 3 տոկոսը: Այս կանխատեսումները ենթադրում են շարունակական բարենպաստ արտաքին միջավայրի առկայություն և կառուցվածքային բարեփոխումների արագացում՝ կառավարման բարելավման, ինչպես նաև մասնավոր ներդրումների և արտահանման խթանման նպատակով: Շարունակվող հարկաբյուջետային համախմբումը կարևորագույն դերակատարություն ունի պետական պարտքի նվազեցման գործընթացում:

Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱԶԲ-ն կանխատեսում է համախառն ներքին արտադրանքի աճ, որը 2018թ.-ին կհասնի 6.0 տոկոսի, իսկ 2019թ.-ին՝ 5.9 տոկոսի, ինչը 2017թ.-ին գրանցված 6.1 տոկոսից մի փոքր ցածր է: Բացառությամբ բարձր եկամուտ ունեցող նոր արդյունաբերական տնտեսությունների՝ ակնկալվում է, որ 2018-ին աճը կկազմի 6.5 տոկոս, իսկ 2019-ին՝ 6.4 տոկոս՝ ի համեմատ 2017-ի 6.6 տոկոսի:

Ըստ զեկույցի` ակնկալվում է, որ 2018-ին ԱՄՆ-ն, եվրագոտին և Ճապոնիան հավաքականորեն կաճեն 2.3 տոկոսով, նախքան աճի տեմպը կդանդաղի՝ 2019-ին կազմելով 2 տոկոս: Չինաստանում աճը 2018-ին կդանդաղի՝ կազմելով 6.6 տոկոս, իսկ 2019-ին` 6.4 տոկոս 2017-ին գրանցված 6.9 տոկոս կազմող արագ աճից հետո:

Ակնկալվում է, որ Հնդկաստանի աճը 2018-ի ֆինանսական տարվա ընթացքում կկազմի 7.3 տոկոս, իսկ 2019 ՖՏ ընթացքում՝ 7.6 տոկոս, 2017 ՖՏ համար հաշվարկված 6.6 տոկոսից հետո:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: