baner_new-fin
Ո՞ր բանկն է առավել վստահելի
Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ
Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ

A76C50ED 3A91 4F6C A9A4 9E923F3E556D

 

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել Չինաստան-ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ) «Մետաքսի ճանապարհ» բարձրաստիճան պաշտոնատար անձանց համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Համաժողովը հնարավորություն է ընձեռում Չինաստանի և գործընկեր երկրների բարձր մակարդակի քաղաքականության մշակողներին` քննարկելու «Մետաքսի ճանապարհ» նախագծի իրականացման քաղաքականության շրջանակների վերաբերյալ իրենց տեսլականը:

Անդրադարձ է կատարվել մասնավորապես այն ոլորտներին, որտեղ ԱՄՀ-ն համագործակցում է քաղաքականության խորհրդատվություն և կարողությունների զարգացման աջակցություն տրամադրող միջազգային այլ ֆինանսական կազմակերպությունների հետ:

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: