baner_new-fin
Ո՞ր բանկն է առավել վստահելի
Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ
Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ

vtb 4makkmkjidhh

 

Սպառողական վարկավորման պայմանների բարելավման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ նվազեցրել է “Ունիվերսալ” սպառողական վարկերի տոկոսադրույքները և բոլոր տեսակի միջնորդավճարները, դրանով իսկ ավելի հասանելի դարձնելով վարկերը հաճախորդների համար:

Ընկերությունից հայտնում են, որ «Ունիվերսալ» սպառողական վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց առօրյա գնումների նպատակներով՝ առանց վարկի օգտագործման նպատակը ճշտելու:

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել առանց գույքային ապահովման սպառողական վարկ ամենաշահավետ պայմաններով.
• վարկի առավելագույն գումար` ամսական եկամատի մինչև 12-պատիկը
• տոկոսադրույք` սկսած 12%-ից
• վարկի ժամկետ` մինչև 60 ամիս:

«Ունիվերսալ» վարկը նաև ընձեռում է անձնական կամավոր ապահովագրության հնարավորություն վարկառուի համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով աշխատավարձ ստացող հաճախորդների համար գործում են վարկավորման հատուկ պայմաններ:

Վարկի համար կաող են դիմել 23 տարեկան լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզ. անձինք, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոց.քարտ):

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: