baner_new-fin
Ո՞ր բանկն է առավել վստահելի
Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ
Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ

1C7C0004 9E9A 4A09 89F6 186A89EE2494

 

Ապրիլի 14-ին Կոնվերս Բանկի ղեկավար անձնակազմը և աշխատակիցները մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին: Զուգահեռաբար, Կոնվերս Բանկի մասնաճյուղերին հարող կանաչ հատվածներում կատարվել են բարեկարգման և խնամքի, իսկ <<Մեծամոր>> մասնաճյուղում՝ նաև կանաչապատման աշխատանքներ:

<<Շրջակա միջավայրի պաշտպանությունը Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջոցառումների ծրագրի կարևորագույն ուղղություններից է: Դեռևս անցյալ տարի մենք հաստատեցինք ծավալուն ծրագիր, որի նպատակն է Երևանում և ՀՀ շրջաններում մեր մասնաճյուղերի հարևանությամբ կանաչ գոտիների ստեղծումը ու բարեկարգ միջավայրի ձևավորումը: Այսօր <<Մեծամոր>> մասնաճյուղին հարող կանաչ գոտիում կատարվեց ծառատունկ, ծաղկապատում: Անցած տարի այս գոտին մենք բարեկարգել ենք, տեղադրվել է կանաչ գոտիների և ծառերի ոռոգման համակարգ, ինչպես նաև գիշերային լուսավորություն, իսկ առաջիկայում կտեղադրվեն նաև նստարաններ, >>,-ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

<<Կոնվերս Բանկի մասնաճյուղին հարող տարածքի բարեկարգումը նոր տեսք հաղորդեց քաղաքի կենտրոնական մասում գտնվող պուրակին՝ այն դարձնելով մեծամորցիների հանգստի անցկացման լավագույն անկյուններից մեկը: Ակնկալում ենք, որ Բանկի հետ համագործակցությունը կընդլայնվի>>,-ասաց Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը:

Ծառատունկից հետո Կոնվերս Բանկի անձնակազմը այցելել է նաև <<Արմավիր>>, <<Աշտարակ>> մասնաճյուղեր՝ հետևելով կանաչ տարածքների բարեկարգման աշխատանքներին:

<<Աշխատանքները լինելու են շարունակական: Մենք մտադիր ենք մասնաճյուղային ողջ ցանցում ներդնել նոր մշակույթ՝ բարձրակարգ սպասարկումը համադրելով սպասարկման հաճելի միջավայրի հետ>>,-եզրափակեց Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրենը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: