baner_new-fin
Ո՞ր բանկն է առավել վստահելի
Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ
Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ

ddd2657491

 

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում ապրիլի 9-13-ը ներառյալ ծավալն ավելացել է 75%-ով` նախորդ շաբաթվա 77,4% կրճատումից հետո: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում խաղացողներն ավելի ակտիվորեն վաճառել, քան գնել են դոլար, միևնույն ժամանակ մեծացնելով հետաքրքրությունը եվրոյի գնման նկատմամբ` վաճառքի անկման պայմաններում, միաժամանակ կտրուկ ակտիվացել են ռուբլով գործառնությունները:

Արտարժույթի բորսայական հարթակը տարեսկզբից ի վեր դատարկ է: Արդյունքում, հաշվետու շաբաթվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ շարունակել է արժեզրկվել 481-ից մինչև 482,5դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ արժեվորումը փոխարինվել է արժեզրկմամբ` 591-ից մինչև 595 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ արժեվորվել է 8,3-ից մինչև 7,8 դրամ/1ռուբլի: 2017 թվականի ապրիլի 13-ի դրությամբ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 486,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ` 519 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 8,6 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքների համեմատ ցույց է տալիս եվրոյի նկատմամբ դրամի տարեկան արժեզրկում` դոլարի և ռուբլու նկատմամբ արժեվորման պայմաններում:

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայության` ապրիլի 9-13-ը ներառյալ արտարժույթի միջբանկային շուկայում գործարքների ծավալները կազմել են 7.7 մլն դոլար, միջին փոխարժեքը` 483,48 դրամ/1դոլար (նախորդ շաբաթ` 480,80 դրամ/1դոլար): Ընդ որում, շաբաթվա ընթացքում արտարժույթի միջբանկային շուկայում գործարքներ են իրականացվել ամեն օր, բացի ապրիլի 9-ից, և առավելագույն ծավալներն արձանագրվել են չորեքշաբթի` 5 մլն դոլար: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից դոլարի առքի աճը դանդաղել է 2,7%-ից մինչև 1,4%` վաճառքի դինամիկայի 20,6% անկումից մինչև 5,4% աճ բարելավման պայմաններում, եվրոյի առքի տրենդը 11,4% անկումից փոխարինվել է 18% անկմամբ` վաճառքի հակառակ պատկերի պայմաններում` 22,6% աճը փոխարինվել է 16,5% անկմամբ, ինչի ֆոնին կտրուկ աշխուժացել են ռուբլով գործարքները`առքի 2,6% անկումը փոխարինվել է 13,3% աճով, իսկ վաճառքի աճը կտրուկ արագացել է` 6,6%-ից մինչև 31%:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: