baner_new-fin
Ո՞ր բանկն է առավել վստահելի
Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ
Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ

BANK ROSSII

 

Ռուսաստանի բանկը բավականաչափ կայուն է համարում երկրի արժութային շուկայի իրադրությունը, հայտարարել է Կենտրոնական բանկի առաջին փոխնախագահ Քսենյա Յուդևան:

«Արժութային շուկայում մենք բավականաչափ հավասարակշռված իրավիճակ ենք տեսնում, մշտապես եղել են արժույթի վաճառքի և գնման առաջարկություններ… Ռուբլու փոխարժեքի փոփոխականությունը չի գերազանցել այն արժեքները, որոնք դիտվում էին փոփոխականության աճի նախորդ շրջաններում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով «Գանձապետարան 2018» բանկային համաժողովում:

Նրա խոսքով՝ առավել սթրեսային օրերին՝ ապրիլի 9-ին և 10-ին, իրացվելիության ցուցանիշները ցածր էին վերջին ամիսների համար սովորական ցուցանիշներից, բայց դրանք էապես ավելի լավ էին, քան փոփոխականության աճի անցած շրջաններում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: