baner_new-fin
Ո՞ր բանկն է առավել վստահելի
Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ
Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ

ararat kolcjknjkm

 

Արարատբանկը հերթական անգամ արժանացել է եվրոպական առաջատար բանկերից մեկի՝ գերմանական Commerzbank AG-ի «Որակի գերազանցություն» (Excellent STP Quality Award) մրցանակին:

Ըստ Բանկի հաղորդագրության` վեցերորդ անգամ անընդմեջ այս մրցանակը բանկին շնորհվում է SWIFT փոխանցումների բարձր՝ 100%-անոց որակ ապահովելու համար: 2017թ. Արարատբանկը դրամական փոխանցումների բարձր որակն ապահովել է փոխանցումների արագ մշակման ավտոմատ համակարգի կատարելագործման եւ առավելագույն կարճ ժամկետում փոխանցումները շահառուներին հասանելի դարձնելու շնորհիվ:

Այս առիթով Արարատբանկի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Դավիթ Հարությունյանը նշել է, որ շատ պարտավորեցնող է նման հեղինակավոր կառույցի կողմից բարձր գնահատականի արժանանալը:

«2017թ. մատուցվող ծառայությունների որակի պահպանմանը զուգահեռ՝ ապահովել ենք նաեւ փոխանցումների ծավալի 80% աճ: Վստահեցնում ենք մեր հաճախորդներին, որ այսուհետ եւս բանկը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սպասարկման որակը»,- ասել է նա:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: