21-11-2017 17:43 15838

converseeeee

 

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

Այսուհետև, հաճախորդը, ստանալով Transfer քարտ, կարող է արտերկրից փոխանցումը դրան հաշվեգրել՝ ուղարկելով հայտ ՀԾ-Ինտերնետ Բանկ համակարգով, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային փոստով, զանգահարելով 010 511 292 հեռախոսահամարով կամ ուղարկելով տեքստային հաղորդագրություն conversebank-transfer Skype կամ +374 93 511 292 Viber / WhatsApp օգտատիրոջը:

Զուգահեռաբար Transfer քարտով փոխանցումներ ստացող հաճախորդները կարող են օգտվել Բանկի՝ հոկտեմբերին գործարկած ակցիայի ընձեռած հնարավորությունից: Դրա շրջանակներում ևս Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում փոխանցված գումարները ստանալ Տրանսֆեր վճարային քարտերով և օգտվել արժույթի՝ արտոնյալ պայմաններով փոխարկման հնարավորությունից:

Մասնավորապես, մինչև դեկտեմբերի 30-ը դոլարը կփոխարկվի բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով:

Կոնվերս բանկից հայտնում են, որ զուգահեռաբար, վերջին երկու ամիսներին նվազագույնը 200000 դրամ ընդհանուր գումարի 3 և ավելի փոխանցում ստացած հաճախորդներին ակցիայի շրջանակներում մինչեւ 500 հազ. դրամի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն է ընձեռվելու, իսկ MasterCard Standard քարտ է տրամադրվելու գործող սակագնից 50%-ով ցածր գնով և սպասարկման վճարով:

Ակցիայի շրջանակում հաճախորդներին Transfer քարտ է տրամադրվում անվճար՝ այդ թվում առցանց:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Մեկնաբանություն  

0 # mariam 03.12.2017 20:13
shnorakalutyun
Պատասխանել

Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?