24-11-2017 16:49 15833

nordesign

Նոյեմբերի 25-27-ը Կոնվերս Բանկը կմասնակցի Lady EXPO թեմատիկ ցուցահանդեսին:

Ցուցահանդեսի այցելուներին բանկը ներկայանալու է նոր դիզայնով Woman's քարտով և քարտապանների համար գործարկված ակցիաներով: Woman's քարտը իր տեսակով եզակի է Հայաստանում և մշակվել է հատուկ կանանց համար՝ հաշվի առնելով նրանց նախասիրություններն ու ճաշակը: Այն առանձնանում է յուրահատուկ դիզայնով, ինչպես նաև պարբերաբար քարտապան կանանց համար գործարկվող զեղչային, գումարի հետվերադարձի ակցիաներով՝ ինչպես բանկի գործընկեր հագուստի, օծանելիքի բրենդային խանութներում, ռեստորաններում, այնպես էլ գեղեցկության սրահներում, մարզասրահներում:

Գործարկված ակցիաների շրջանակներում Կոնվերս Բանկը Woman's պլաստիկ քարտերի քարտապաններին է ներկայանալու մի քանի շահավետ առաջարկով;

Մասնավորապես, Բանկը նոր և գործող հաճախորդներին է առաջարկելու առավելագույնը 500 հազար դրամի վարկային սահմանաչափ՝ մինչև 36 ամիս ժամկետով, ինչպես նաև առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման «Մոբիլ» վարկ՝ արտոնյալ պայմաններով:

Ակցիայի մասնակիցներին Կոնվերս Բանկի «Կիլիկիա» և «Նոր-Նորք» մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայություն կտրամադրվի 50 տոկոս զեղչով սակագնով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Մեկնաբանություն  

0 # Anahit 09.12.2017 15:07
Barev dzez
Պատասխանել

Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?