27-12-2017 15:35 19676

in44225887

 

Ինեկոբանկը ներկայացրել է InecoMobile բանկային հավելվածի հերթական թարմացումը, որտեղ արդեն հասանելի է 24/7 ռեժիմով օնլայն տրամադրվող 1 Click վարկատեսակը:

Վարկը տրամադրվում է հաշված վայրկյանների ընթացքում, անկախ հաճախորդի գտնվելու վայրից: Հաճախորդները հնարավորություն ունեն ինքնուրույն փոփոխել վարկի գումարը՝ առաջարկված սահմանաչափի շրջանակում, ընտրել իրենց հարմար վճարման օրն ու վարկի ժամկետը։

Ըստ բանկի հաղորդագրության` հավելվածի թարմացված տարբերակում արդեն հասանելի է գաղտնաբառի փոխարեն մատնահետքով (fingerprint) հավելված մուտք գործելու հնարավորությունը, ինչն աննախադեպ է հայկական ֆինանսական հավելվածների ոլորտում: Ըստ բանկի հաճախորդների շրջանում կատարված վերջին հարցման՝ մատնահետքով հավելված մուտք գործելու հնարավորությունը ամենացանկալի թարմացումներից մեկն էր:


«Մեզ համար առաջնային է սպասարկման որակի անընդհատ բարելավումը՝ լինի դա մասնաճյուղերում, թե օնլայն եղանակով։ Նոր հնարավորությունների ավելացումներն InecoMobile-ում ուղղված են օնլայն տարբերակով ավելի հարմարավետ սպասարկմանը։ Մեր հաճախորդները կարող են մուտք գործել իրենց InecoMobile համակարգը պարզապես մատնահետքով, և ստանալ մինչև 1,500,000 ՀՀ դրամ վարկ մեկ քլիքով ցանկացած վայրից, ցանկացած օր ու ժամ»,- ասել է Ինեկոբանկի զարգացման գծով տնօրեն Արեն Նալթակյանը:


«Արդեն 21 տարի է՝ Ինեկոբանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ եւ սպասարկում ավելի քան 400 հազ. հաճախորդ՝ բանկի 24 մասնաճյուղերում: Ինեկոբանկը բանկային ծառայությունների մատուցումը հասցրել է բոլորովին այլ` բարձր մակարդակի թվային տեխնոլոգիաների ներդրման եւ զարգացման շնորհիվ»,- ընդգծել են բանկում:

Որպես վերոնշյալի ապացույց՝ Ինեկոբանկում ներկայացրել են հետեւյալ փաստերը՝

-2009-ին բանկն առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպե,
-2012-ին առաջիններից մեկն է ներդրել օնլայն բենքինգ ծրագիրը, որն ապահովում է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով,
-2014-ին ստեղծել է InecoMobile հավելվածը, որն ունի ամենաշատ ներբեռնումները ֆինանսական հավելվածների շարքում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Մեկնաբանություն  

0 # ԴԱՎԻԹ 28.12.2017 17:09
բարեվ ձեզ ՁԵՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԿԱՍԵՔ
Պատասխանել
0 # Roman 19.01.2018 23:56
Barev dzez .es ashxatum em Mr.Girosum
Պատասխանել
0 # Roman 19.01.2018 23:57
Es uzumem vark vercnem
Պատասխանել
0 # virab 22.01.2018 20:43
բարով դզեզ ես վոնց կարող եմ օնլայն հատ 1 500 000ի
Պատասխանել
-2 # virab 22.01.2018 20:43
բարով դզեզ ես վոնց կարող եմ օնլայն հատ 1 500 000ի
Պատասխանել
+1 # Serod 23.01.2018 12:11
500000
Պատասխանել

Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?