17-05-2018 17:02 20709

102d25ba3dbaa498a27be3acf9a53201

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին: Ծրագրի շրջանակներում կարկտապաշտպան ցանցերի մատակարարումը պետք է իրականացվի մասնագիտացված կազմակերպության կողմից, որը կիրականացնի այդ տեխնոլոգիաների ներդրման (մոնտաժման) աշխատանքները, կմատուցի անվճար խորհրդատվություն կարկտապաշտպան ցանցերի օգտագործման, սպասարկման ուղղությամբ, կիրականացնի երաշխիքային սպասարկում՝ առնվազն երկու տարի ժամկետով:


Արժույթը - ՀՀ դրամ,
Տևողությունը - առավելագույնը 84 ամիս,
Նվազագույն գումարը – սահմանված չէ,
Առավելագույն գումարը - 100,000,000 ՀՀ դրամ,
Տարեկան տոկոսադրույքը - 12 %,
Սուբսիդավորվող տոկոսադրույքը – 10%,
Չսուբսիդավորվող տոկոսադրույքը– 2%
Մարումների հաճախականությունը - վարկի մայր գումարը և տոկոսադրույքը վճարվում է ամեն ամիս, մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով,
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
Ապահովման միջոցը – որոշվում է համաձայն ընտրված վարկատեսակի պայմանների:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?