16-06-2018 11:02 33676

byblosbank finagent

 

Ձեռք բերեք բնակարան հիփոթեքային վարկով և նույն տոկոսադրույքով ստացեք սպառողական վարկ մինչև 3 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ կենցաղային տեխնիկա կամ կահույք ձեռք բերելու համար:

Հիփոթեքային վարկ (այլ պայմանները համաձայն գործող սակագնի)

  • Արժույթը՝ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար
  • Ժամկետը՝ մինչև 25 տարի
  • Կանխավճարը՝ նվազագույնը 20%
  • Հիփոթեքային վարկի ֆինանսավորումը կազմում է արդեն պատրաստի բնակարանի կամ առանձնատան գնահատված արժեքի կամ ձեռքբերման գնի (նվազագույնի) մինչև 80%-ը :
  • Տոկոսադրույքը՝

ա-ԱՄՆ դոլարով`

Առաջին 3 տարվա ընթացքում՝ սկսած հաստատուն 8% տարեկան տոկոսադրույք

Մնացած 22 տարիների ընթացքում՝ բանկի տվյալ պահին գործող հաշվարկային դրույք* գումարած 4%, տարեկան վերանայվող

բ-ՀՀ դրամով`

Առաջին 3 տարվա ընթացքում՝ սկսած հաստատուն 10% տարեկան տոկոսադրույք

Մնացած 22 տարիների ընթացքում՝ բանկի տվյալ պահին գործող հաշվարկային դրույք* գումարած 4%, տարեկան վերանայվող

Նշում` *Բանկի հաշվարկային դրույքը տոկոսակիր պարտավորությունների միջին կշռված ծախսատարությունն է:

  • Վարկի  ամսական մարումների և պահանջվող բոլոր այլ կանոնավոր պարտքային վճարումների հանրագումարը չպետք է գերազանցի  զուտ եկամտի 30% ԱՄՆ դոլարի դեպքում և 40% ՀՀ դրամի դեպքում:
  • Անշարժ գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրությունները իրականացվում են հիմնվելով վարկի գումարի վրա:

 

Սպառողական վարկ (այլ պայմանները համաձայն գործող սակագնի)

  • Արժույթը՝ՀՀ դրամ
  • Ժամկետը՝ մինչև 6 տարի
  • Տոկոսադրույքը՝ ՀՀ դրամային Հիփոթեքային վարկի տոկոսադրույքը (դոլարային հիփոթեքային վարկի դեպքում կգործի համապատասխան դրամային տոկոսադրույքը)
  • Վարկի գումարը՝ մինչև 3,000,000 ՀՀ դրամ
  • Տրամադրումը՝ վարկը տրամադրվում է քարտի միջոցով
  • Քարտի սպասարկումը՝ անվճար
  • Կանխիկացումը՝ 0% Բիբլոս Բանկի բանկոմատներում և կանխիկացման կետերում


Առաջարկը գործում է նաև Հիփոթեքային վարկերի տեղափոխման դեպքում և եթե վարկառուն  համապատասխանում է ստորև  նշված պահանջներին՝

  1. Աշխատավարձը՝ զուտ ամսական աշխատավարձը պետք է կազմի նվազագույնը 400,000 ՀՀ դրամ և փոխանցվի Բիբլոս Բանկ Արմենիա
  2. Վարկային պատմությունը՝ նախորդ 3 տարիների ընթացքում ընդհանուր ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 30 օրը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?