Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ սոցիալական ցանցը «սխալներ է թույլ տվել», ինչի հետևանքով միլիոնավոր օգտատերերի անձնական տեղեկատվությունն օգտագործվել է քաղաքական խորհրդատվական ընկերության կողմից:
Բրիտանական Cambridge Analytica մասնավոր ընկերությունը մեղադրվում է քաղաքական ոլորտի հաճախորդների համար անօրինական կերպով տեղեկատվությունն օգտագործելու համար:
Ըստ Ցուկերբերգի՝ տեղի է ունեցել «վստահության չարաշահում»:
Ցուկերբերգը խոստացել է քայլեր ձեռնարկել «խարդախ հավելվածների» դեմ:
«Մենք պատասխանատվություն ունենք պաշտպանել ձեր տվյալները, և եթե մենք չենք կարող, ապա մենք արժանի չենք ձեզ ծառայել»,- ասել է Ցուկերբերգը: