baner_new-fin
Ո՞ր բանկն է առավել վստահելի
Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ
Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ

Winclvoss2

 

Gemin բորսայի հիմնադիր Ուինքլվոսս եղբայրներին պատկանող ընկերությունն արտոնագիր է ստացել մի համակարգի նկատմամբ, որը թույլ է տալիս բարձրացնել կրիպտոարժույթներով թվային գործարքների անվտանգությունը: Այս մասին հայտնում է CoinDesk-ը:

Դիմումը ներկայացվել էր 2017 թվականի նոյեմբերին, իսկ արտոնագիրը տրվել է երեքշաբթի՝ ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշների Բյուրոյի կողմից:

Դրանում նկարագրված են «համակարգը, մեթոդաբանությունը և ծրագրային պրոդուկտն՝ թվային բորսաներում անվտանգ գործարքների մշակման համար»:

Ենթադրվում է, որ տեխնոլոգիան կարող է օգտագործվել Gemini բորսայի ենթակառուցվածքում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: