baner_new-fin
Ո՞ր բանկն է առավել վստահելի
Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ
Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ

KENYA CENTRAL BANK

 

Քենիայի կենտրոնական բանկը հրաման է արձակել, որով արգելում է երկրի առևտրային բանկերին աշխատել կրիպտոարտարժույթով և իրականացնել կրիպտոարժույթների հետ կապ ունեցող ընկերությունների հետ գործարքներ, հայտնում է Anycoin.news- ը:

Կենտրոնական բանկի ղեկավար Պատրիկ Նյորոգեն ասել է, որ նման սահմանափակումը համապատասխանում է աշխարհի այլ երկրների ֆինանսական կարգավորիչների կողմից ձեռնարկվող միջոցներին:

Նրա կարծիքով, կրիպտոարտարժույթները վտանգավոր են օգտատերերի անվտանգության համար` խարդախության, գաղտնի տվյալների կորստի հնարավորության պատճառով, դրանք նաև հաճախ օգտագործվում են ֆինանսական բուրգներում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: